Ադրբեջանը շփման գծի մոտ ուսումնական թռիչքներ է իրականացնում, ԼՂՀ զինուժը աչալուրջ հետևում է դրանց

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ. տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/13/Flight-training/2078020